ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական գանձապետական հաստատությունը եւ ճանապարհային Պետավտոհսկողության մայրաքաղաքային վարչությունը նորից ձերբակալել են Մոսկվա-Երեւան ապօրինի փոխադրումներ իրականացնող ավտոբուսը։ Այս մասին ասված է հաստատության կայքում։

Ներկայումս «Վագտրանս» ՍՊԸ-ին («Ավազար Բուս») պատկանող ավտոբուսը տարվել է հատուկ կայանատեղի։ Ընկերությանը մինչեւ 150 հազար ռուբլի տուգանք է սպառնում։ «Վագտրանս» ընկերությունը գրանցված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության ավտոբուսային կանոնավոր միջազգային երթեւեկության գրանցամատյանում։ Դա նշանակում է, որ փոխադրողն իրավունք չուներ աշխատել Ռուսաստանում, սակայն շարունակում է ապօրինի փոխադրել Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորներին։

«Փոխադրումների կազմակերպիչը» զգուշացնում է, որ ավտոբուսներով փոխադրումներ իրականացնող բոլոր ընկերությունները, որոնք դեպի Երեւան փոխադրումներ են առաջարկում, ապօրինի են աշխատում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Տուլայի մարզում վթարի էր ենթարկվել Մոսկվա-Երեւան ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։