Ողջ աշխարհում բազմաթիվ շենքեր եւ պատմական հուշարձաններ այսօր՝ նոյեմբերի 14-ին, ներկվել են Ֆրանսիայի ազգային դրոշի գույներով, որով նրանք իրենց ցավակցություններն են հայտնում այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդում են Twitter-ի օգտատերերը:
Էյֆելյան աշտարակի լույսերն անջատվել են, հաղորդում է Gazeta-ն:
2001-ին Մանհեթենում Համաշխարհային առեւտրի կենտրոնի ահաբեկչություններից ավերված զույգ աշտարակների վայրը լուսավորել են Ֆրանսիայի դրոշի գույներով:
Մոնրեալի բնակիչները Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակը հարգել են «Մարսելյեզ»-ով:
Պաշտոնական տվյալներով Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով մահացել է առնվազն 120 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Փարիզում արտակարգ դրություն է հայտարարվել:





Լուսանկարները` Reuters-ի, ՏԱՍՍ-ի





























