Փարիզի ահաբեկչությունների շարքից հետո բոլոր պաշտոնական եւ տեղական գերատեսչությունները նոյեմբերի 14-ին փակ են, հաղորդում է Փարիզի քաղաքապետարանը:

Կփակվեն քաղաքային վարչական շենքերը, թանգարանները, գրադարանները, լողավազանները եւ մթերային շուկաները:

Բացի այդ, այսօր չեղյալ են հայտարարվել բոլոր զանգվածային միջոցառումները, հաղորդում է Gazeta-ն:

Փարիզի «Դիսնեյլենդը» նույնպես այսօր չի աշխատելու՝ իր համերաշխությունը հայտնելով ահաբեկչությունների զոհերի հարազատներին, հաղորդվում է Liberation-ը:

Ավելի վաղ նշվել էր, որ Փարիզի ուսումնական հաստատությունները չեղյալ են հայտարարել դասերը: