Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհերի նախնական թիվը կազմում է 128, 99 տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է «Ռեյթերսը»՝ վկայակոչելով Փարիզի դատախազության տվյալները:
Ավելի վաղ ոստիկանության աղբյուրը հայտնել էր 127 զոհի եւ 180 վիրավորների մասին, որոնցից 80-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Փարիզում արտակարգ դրություն է հայտարարվել:





























