Նոր Զելանդիայի իշխանությունները սեպտեմբերի 4-ին արտակարգ դրության ռեժիմ են մտցրել երկրի մեծությամբ երկրորդ Կրայստչերչ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո:

7,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը հանգեցրել է զգալի ավիրածությունների Հարավային կղզու ենթակառուցվածքներում, վնասվել են ճանապարհը, ընկել բնակելի տների տանիքներն ու պատերը:  

Կրայստչերչի 370-հազարանոց բնակչության մեջ զոհեր չկան: Մարդիկ դիմում են բժիշկներին սալջարդերով եւ կոտրվածքներով: Հիվանդանոցներ են տեղափոխվել առայժմ երկու ծանր վիրավորներ:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով՝ ժամը 4:35-ին, եւ ականատեսները պատմում են, որ ուժեղ ցնցումից ընկել են անկողիններից: «Դա սարսափելի էր, շատ»,- ասում են նրանք : Երկրի վարչապետ Ջոն Քեյը, ում քույրն ապրում է Կրայստչերչում, շտապել է քաղաք, որ անձամբ գնահատի ավիրածությունների մասշտաբը: