News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մահացել է հայտնի հայ դերասան Ռազմիկ Արոյանը: ՀՀ մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արոյանը 63 տարեկան էր: Նա հայ եւ սովետական հանդիսատեսին հայտնի է «Կոմիսար Մհերի արկածները», «Մխիթար սպարապետ», «Թթենի», «Ճերմակ անուրջներ», «Արեւիկ», «Քարեր», «Զորի Միրո», «ԼԻրիկական երթ» ֆիլմերում, ինչպես նաեւ «Բումերանգ» կինոալմանախում իր մարմնավորած դերերով:

Ռազմիկ Արոյանը ծնվել է 1947 թվականին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Մանկության տարիներին այցելել է թատերական խմբակ: 1967-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ընդունվել է Ազգային ակադեմիական թատրոնին կից Վարդան Աճեմյանի դպրոց-ստուդիան: Ավարտելուց հետո, նա երկար տարիներ աշխատել է նույն թատրոնում, իսկ ավելի ուշ` նաեւ «Նորք» թատրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ