Հաստատում եմ, որ այսօր գիշերը SpaceX ընկերությունը սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքի արագությունը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը։

«Մեր պաշտպանության ուժերը նման սահմանափակումների մասին նախազգուշացում չեն ստացել, և դա հանգեցրել է մի շարք առաքելությունների ձախողմանը։

Ակնհայտ է, որ այս գործողությունը չի կարող պատահական համընկնում լինել և կապված է ներկա քաղաքական իրավիճակի հետ», — նշել է նա։