Հոկտեմբերի 15-ին` ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի համարձակ և արտահայտիչ սիմֆոնիկ ծրագիր՝ հայկական, հունական և ռուսական երաժշտության համադրությամբ։ Երեկոյի ընթացքում կհնչեն Շոստակովիչի Առաջին սիմֆոնիան, հույն կոմպոզիտորներ Գիորգոս Կումենդակիսի և Դիմիտրիս Պապադիմիտրիուի, ինչպես նաև Վարդան Աճեմյանի ու Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։
Համերգը կղեկավարի դիրիժոր Գեորգիոս Բալացինոսը։
Համերգն իրականացվում է 10-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։



























