Հոկտեմբերի 15-ին Բաքվում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցելու է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովին, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Միջոցառման ընթացքում կդիտարկվեն ԱՓՎՄԽ-ի հետագա զարգացման հարցերը, այդ թվում՝ եվրասիական տարածքում միջպլատֆորմային համագործակցության ընդհանուր լանդշաֆտում դրա ինտեգրման համատեքստում։
Նախատեսվում է օրակարգում ընդգրկված գործնական փոխգործակցության ուղղությունների լայն շրջանակի քննարկում, ներառյալ Ռուսաստանի համակարգման ներքո գտնվող փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու և միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտները։
Հանդիպման մասնակիցները մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։





























