Հոկտեմբերի 25-ի «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է հոկտեմբերի 27-ին՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել են 2026թ․ հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը։
հոկտեմբերի 22-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսերեն»
հոկտեմբերի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Քիմիա»
հոկտեմբերի 24-ին՝ «Օտար լեզուներ»
հոկտեմբերի 25-ին՝ «Մաթեմատիկա»
հոկտեմբերի 26-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։





























