News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում անցած տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործով ունեցած արդյունքը մեծապես պայմանավորված էր Գյումրիում սպանության առաջին օրերին ժողովրդի լայնածավալ ընդվզմամբ, որի շնորհիվ էլ գործն այսօր քննվում է Հայաստանի դատարանի կողմից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե Ավետիսյանների սպանությունից ուղիղ մեկ տարի անց ինչ արդյունքներ ունի հայկական կողմը:

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ Ավետիսյանների սպանության գործով լիարժեք քննությունը եւ արդարադատության իրականացումը բխում է բոլորի շահերից, եւ բոլորը պետք է շահագրգրռված լինեն այս գործի արդարացի լուծմամբ: Ցավոք սրտի, ՀՀ իրավապահների պատճառով այս գործով, ի սկզբանե, ստեղծվեց շատ բարդ իրավիճակ: Պատճառն այն էր, որ մեր իրավապահները տապալեցին Պերմյակովի որոնողական աշխատանքները եւ նրանց թողտվությամբ Պերմյակովը փոխարենը ձերբակալվեր ՀՀ իրավապահների կողմից, խիստ կասկածելի հանգամանքներում հայտնվեց ռուսական ռազմաբազայում»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ինչ վերաբերում է դատական քննությանը, ապա փաստաբանն ակնկալում էր, որ այն պետք է լիովին այլ մակարդակի լիներ, քանի որ սա Հայաստանի՝ որպես պետության, հեղինակության խնդիրն է:

«Այս դատական քննությամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է ապացուցեր, որ թույլ չի տա որեւէ երկրի, այդ թվում նաեւ իրեն դաշնակից համարվող պետության, ոտնահարելու իր երկրի քաղաքացու շահերը: Եթե երկիրը չի կարող ցույց տալ իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ մի ամբողջ ընտանիքի սպանդ է կատարվում, ապա լուրջ վտանգի տակ է նման երկրի սուվերենությունը: Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցածը սովորական սպանություն չէ, որը կատարված լիներ շարքային քաղաքացու կողմից: Սպանության մեջ կասկածվողը ՌԴ զինծառայող է, ինչը նշանակում է, որ նրա գործողությունների համար պատասխանատվություն կրում է Ռուսաստանի Դաշնությունը»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս պարագայում պետք է ծագեր Հայաստանի պահանջատիրությունը ՌԴ-ից, ինչի ականատեսը, ցավոք սրտի, մենք առայժմ չենք. «Միայն այն հանգամանքը, թե ինչ պայմաններում է ընթանում դատական քննությունը, արդեն իսկ բավարար է դատելու, որ Հայաստանը այդպես էլ իրեն այս գործով պահանջատեր չի զգում: Այն, որ Պերմյակովը կդատապարտվի եւ այն էլ ցմահ, չեմ կասկածում, բայց դա չէ այս գործի արդարացի լուծումը: Եթե այս դատավճռով սահմանափակվենք, ապա հայ ազգը մշտապես գտնվելու է տուժողի կարգավիճակում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը: Նիստերը, սակայն, տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ