News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերջապես ունեցավ օլիմպիական չեմպիոն։ Ռիոյի օլիմպիական խաղերում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալ՝ կոտրելով անհաջողությունների 20–ամյա շղթան եւ դառնալով անկախ Հայաստանի պատմության երկրորդ եւ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Կաբրերայի նկատմամբ:

Իր ոսկե մեդալը գյումրեցի 25–ամյա ըմբիշը ստացավ ապրիլյան ագրեսիայի օրերին Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված եւ հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի նկարով մարզաշապիկը հագին:

Ավելի ուշ նա հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած զինվորին եւ ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:

Ռիոյում Ալեքսանյանի հաղթական գոտեմարտին հետեւում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Արթուրի հետ ուրախությունը հենց Ռիոյում կիսելու հնարավորություն ուներ նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը: Մինչդեռ մայրը՝ տիկին Շողիկը, որդու հաղթական գոտեմարտը, սովորության համաձայն, չի դիտել: Հուզմունքը շատ մեծ է, մայրը գերադասում է աղոթել եւ սպասել լավ լուրին։

Գյումրեցիներին հուզմունքը չխանգարեց լիարժեք վայելել հաղթանակի բերկրանքը։ Վարդանանց հրապարակում հարյուրավոր գյումրեցիներ միասին դիտեցին Արթուրի գոտեմարտը։ Հաղթանակից հետո նրանք ուրախությունից գրկում էին միմյանց, շնորհավորում։ Ամբողջ գիշեր Գյումրիում տոնական մթնոլորտ էր։ Գյումրեցիներն ավտոմեքենաներով դուրս էին եկել փողոց եւ քաղաքում շրջում էին ցնծության ազդանշաններով։

Դեռեւս Ռիո մեկնելուց առաջ հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը խոստացել էր՝ եթե օլիմպիական ոսկի ունենանք, սափրելու է գլուխը։ Հենց Ռիոյում՝ խաղի ավարտից անմիջապես հետո, նա կատարեց իր խոստումը։ Հեռուստամեկնաբանի գլուխը սափրեց հենց ինքը՝ Արթուր Ալեքսանյանը։

Տոնական տրամադրությունը համակել էր ամբողջ ազգին։ Շատ ընտանիքներում անցած գիշեր տոնական սեղաններ բացեցին ու խմեցին «Սպիտակ արջի» կենացը։

Տոնական տրամադրությունը մռայլեցին կադրերը այն մարզադպրոցից, որտեղ մարզվում է Արթուր Ալեքսանյանը։ Այն արդեն տարիներ շարունակ անմխիթար վիճակում է՝ զուրկ ամենատարրական կոմունալ պամաններից։

Օրվա մյուս հիասթափությունն ապահովեցին մրցավարները։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը ոսկե մեդալից զրկվեց միայն կողմնակալ մրցավարության պատճառով։ Սերբիան ներկայացնող 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ եզրափակիչում Միհրանին 2 անգամ պարտեր նստեցրեին, բայց նա հիանալի էր պաշտպանվում եւ միավոր չտվեց մրցակցին: Ի վերջո գրանցվեց 1:1 հաշիվը, մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց նրա մրցակցին, Միհրանը չկարողացավ զսպել արցունքները պարգեւատրության արարողության ժամանակ, ավելի ուշ նա հայտարարեց, որ պատրաստվում է հեռանալ սպորտից։

Այնուամենայնիվ, օգոստոսի 16–ը շատ արդունավետ էր Հայաստանի հավաքականի համար։ Գերծանր քաշային ծանրորդ, 22-ամյա Գոռ Մինասյանը երկրորդ տեղը գրավեց +105 կգ քաշային կարգում։

Այսպիսով՝ Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում 36-րդ տեղում է՝ 1 ոսկե, 3 արծաթե մեդալ: Մեր հարեւան երկրներից Վրաստանը 40-րդն է, Ադրբեջանը՝ 54-րդը, Թուրքիան՝ 55-րդը։

Հայաստանի 32 օլիմպիականներից արդեն պայքարն ավարտել են 28-ը: Օլիմպիական խաղերի փակումը օգոստոսի 21-ին է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ