Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում, սպասվում է անձրեւ: 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, իսկ վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,

Կոտայքում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,

Լոռիում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,

Տավուշում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +12+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը՝ +17+20,

Արարատում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +20+22,

Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +20+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +20+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +13+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +11+16,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +5+8, ցերեկը՝ +12+15: