Այսօր՝ հոկտեմբերի 30–ին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը միացել էր աղբահանությամբ զբաղվող աշխատողներին և համապատասխան համազգեստով օգնում էր նրանց ազբամանները դատարկել աղբատար մեքենայի մեջ։

Այդ պահին մի սփյուռքահայ մարդ մոտենում է և բորբոքված ասում. «Այս ի՞նչ շոու ես անում, Ստեփանակերտից մաքուր քաղաք չկար, դուք հանձնեցիք Ստեփանակերտը, հիմա եկել ես այստեղ, շոու ես անում։ Դուք հանձնեցիք։ Այո, ես կռիվ տվել եմ, դու չես տվել, դու հանձնող ես, հանձնել ես, հիմա եկել այստեղ Երևանում շոու ես անում»։