News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հավանականությունը մեծ է, որ  Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կկարգավորվեն, որը դրական  կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Թրամփի ընտրվելու հետ կապված բացի բացասականից, նաեւ դրական կողմեր կան: Թրամփը Պուտինին դրական մեսիջներ է ուղարկել, Պուտինը պատրաստ է նրա հետ  համագործակցել, որն այնքան էլ վատ չէ: Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը փոքր երկրների համար շատ կարեւոր է, այդ թվում նաեւ Հայաստանի համար: Չեմ ասում, որ վաղն ամեն ինչ կփոխվի եւ բարեկամ երկրներ կդառնան Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, բայց գոնե հարաբերությունների վատթարացման պրոցեսը կկանգնի»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում բացառվում էր, որ նա ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, սակայն, Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում չի բացառվում. «Միանշանակ կարող եմ ասել, որ Հիլարի Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը կյանքում չէր ճանաչի, նա նույնիսկ ընտրարշավի ժամանակ խոստում չէր տալիս այդ մասին: Բայց Թրամփի դեպքում շանս կա՝ ինքն անսպասելի քայլեր անող մարդ է, կարող է էմոցիոնալ պոռթկում ունենա եւ ճանաչի ցեղասպանության փաստը»:

Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցում որոշ փոփոխություններ կիրականացնի՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքի երկրների, ՆԱՏՕ-ի ֆինանսավորման, Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«ԱՄՆ-ն այն երկիրն է, որի նախագահն ինչքան էլ օրիգինալ մարդ լինի, խաղի  կանոնները կհարգի: ԱՄՆ-ում տիրող համակարգն իր ազդեցությունը կունենա Թրամփի քաղաքականության վրա: Այնուամենայնիվ, այո՛, Թրամփը կարող է անսպասելի քայլեր անել՝ օրինակ կապված Մերձավոր Արեւելքի հետ: Ես չեմ կարծում, որ նա հրամայի, որ դադարեցնեն ակտիվ միջամտությունը այդ երկրների կյանքում: Չեմ բացառում նաեւ, որ հակված կլինի Չինաստանի հետ ոչ թե հակադրության գնալ, այլ հակառակը՝ բարելավելու: Սակայն, եվրոպական երկրների համար, Դոնալդ Թրամփի ընտրությունը խնդիր է, քանի որ նա հակված չէ աշխատել ԵՄ-ի հետ: Այստեղ տարբեր խաղացողների համար կան տարբեր վտանգներ՝ Թրամփը առանձնահատուկ վերաբերմունք ունի ՆԱՏՕ-ին, իսկ մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մեծ մասը ԱՄՆ-ն է տալիս: Օրինակ Թրամփն ասում է՝ կվերանայի այդ հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել անմար կրակի...
Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի…
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը...
Բելգիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետեւ Հաջա Լահբիբը շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում․․․
Սառա Արքինը և Դեմյան Մերֆին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը...
Եվրոխորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հանձնաժողովը կոչ է անում շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները...
Ամենաշատ