Ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արարատի մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին է։
Մենք տեղեկացանք, որ նա նշանակվել է Արմավիրի մարզի ոստիկանապետ։ Իսկ արդեն նախկին ոստիկանապետ Արսեն Այվազյանը տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական վարչություն։ Նա նշանակվել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում։
Ավելի վաղ գրել էինք, որ առավոտյան քրեական հետախուզության գլխավոր վարչության թափուր պաշտոնում նշանակվել է Սամվել Ասատրյանը։




























