Քիչ առաջ Ալավերդիում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ալավերդիի տներից մեկում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի։ Նա Ալավերդիի բնակիչ է, անունը՝ Հայկ։

Մեզ  հայտնի է դարձել, որ դին հայտնաբերելուց ժամեր առաջ  նշված տանը ընկերներով խնջույք են կազմակերպել, որին մասնակցել է նաեւ մահացած տղամարդը։ Նախնական տեղեկություններով՝ խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել մասնակիցների միջեւ,  որից հետո հայտնաբերվել է նրանցից մեկի դին։ Թե ինչ հանգամանքներում է նա մահացել,  պարզվում է։ 

Այս դեպքի վերաբերյալ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնել են, որ  մահացածին հարվածելու մեջ կասկածվող անձն  բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Նա նույնպես Ալավերդու բնակիչ է։ Նրա ինքնության վերաբերյալ մանրամասն չեն հայտնել։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։