News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում գրավոր հարցադրում է ուղղել «գյավուր» բառով հայտարարություն արած Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարո Փայլանը Նուման Քուրթուլմուշին ուղղված հարցադրման մեջ պարզաբանում է պահանջել «գյավուր» բառի հետ կապված՝ հիշեցնելով բառարաններում «գյավուր» բառի իմաստներն ու կյանքում օգտագործվող իմաստները։

Կարո Փայլանն իր հարցադրման մեջ հետաքրքրվել է, թե փոխվարչապետը չի մտածե՞լ, որ իր արտահայտությունով ատելության հողի վրա հանցանքների համար հող կնախապատրաստի։

Նշենք, որ օրեր առաջ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, թե Թուրքիայի համար անկախությունը «գյավուրին» հենց «գյավուր» ասելն է։

Մամուլում մեծ արձագանք էր գտել այս արտահայտությունը, որից հետո փոխվարչապետը ասել էր, թե «գյավուրը» ոչ մի կապ չունի ոչ մահմեդականների հետ։ «Մենք «գյավուր» ենք ասում բռնապետին, անարդարին, կայսերապաշտին։ Դա ոչ մուսուլմանների հետ կապ չունի»,–ասել էր Քուրթուլմուշը։

Տպել
Ամենաշատ