News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, 83 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թ պետական բյուջեի մասին օրինագծի լրամշակված տարբերակը:

Նախքան քվեարկությունը իր խոսքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին. «Սա գրավոր ապացույց է այն մասին, որ այս կառավարությունը խոստովանում է, որ ի վիճակի չէ զարգացնել երկիրը»:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին. «2017-ի բյուջեի նախագծում ոչ մի մմ առաջ չենք գնացել: Նույն լրջագույնս խնդիրներով բյուջե ենք հաստատում, որտեղ առաջընթաց չկա ոչ մի ոլորտում: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները սպասելիքներ չունեն, ընդհակառակը՝ կրճատումներ են, ինչը նշանակում է, որ արտագաթղն է մեծանալու: Մենք դեմ ենք քվեարկելու բյուջեին»,-ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը եւս նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:

«2017-ի պետական բյուջեն ոչ մի քայլ առաջ չէ, ընդհակառակը, այն շարունակում է ՀՆԱ 400 մլրդ դրամի այսօրվա կրճատման քաղաքականությունը: Սա նշանակում է, որ այս պահի դրությամբ բյուջեն 80 մլրդ դրամի պակասորդ ունի: Այս քաղաքականությունը շարունակվելու է հաջորդ տարի՝ վարկեր վերցնելով եւ փակելով, իսկ մեր քաղաքացիներին ստիպում են վարկեր վեևրցնել: Ամեն ընտանիք 2 վարկ ունի, 1,4 մլն միավոր վարկ կա: Սա կոչվում է, որ բոլոր երկամուտները կրճատվում են, թունելի վերջում լույս չկա: Սա մենք համարել ենք ծրագրերի կրճատման բյուջե: Մենք չենք կարող կիսել այդ բյուջեի կատարման քաղաքական պատասխանատվությունը եւ ԲՀԿ-ի կուսակցական պատգամավորները հստակ դեմ են քվեարկելու այս բյուջեին»,-ասաց նա:

Սրան արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով. «Ես կարծում եմ, բոլորը այդօպես չեն մտածում ինչպես դուք»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ առաջարկեց «դրայվով» դեմ քվեարկել բանաձեւին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ