Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Այս մասին NEWS.amաը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Lexus մակնիշի ՊՆ համարանիշներով ավտոմեքենան գլորվել է ձորը, որի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մահացել են:
Պարզվել է, որ վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդ) եւ անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը: