News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում համայնքի ղեկավարը պետք է ակտիվ լինի, փնտրող, պետք է առաջարկներ ներկայացնի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարը չպետք է ձեռքերը ծալած նստի: «Մենք մի պատգամավոր ունենք՝ Մնացական Մնացականյանը, որը համայնքի ղեկավար է եղել: Ես տեսել եմ, թե նա ինչպես էր աշխատում, ինչպես էր նպաստում Ֆրանսիայից ներդրումներ ներգրավելուն»,- նշեց Շարմազանովը՝ շարունակելով, որ համայնքի ղեկավարները իրենք պետք է շահագրգռված լինեն իրենց աշխատանքի արդյունավետությամբ: «Քաղաքացիները պետք է հասկանան, թե ում են ընտրում՝ ոչ թե ծանոթի կամ ազգականի, այլ այն մարդուն, որը ժամանակակից ղեկավար լինելու հնարավորություն ունի, որը կզարգացնի համայնքը, իսկ իշխանությունը նրան կօգնի»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ