News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարեւելյան զորամասերից մեկը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ զինվորական ճաշարանում ճաշել նրանց հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

Հանրապետության նախագահն այնուհետեւ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ