News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը  վերանորոգելու է քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի Սուրի շրջանում գտնվող պատմական կառույցները, որոնք վնասվել էին թուրք-քրդական բախումների հետեւանքով։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը հայտարարել է, թե վերանորոգելու է Սուրի շրջանում գտնվող եւ մեկ տարի առաջ բախումների հետեւանքով վնասված 11 պատմական կառույց, որի մեջ են հայկական կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները։

Նշվում է, որ միայն հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգման համար հատկացվելու է 2 մլն լիրա (650 հազար դոլար)։  Նշված պատմական շինությունների վերանորոգման համար նախատեսված է ծախսել ընդհանուր 40 մլն լիրա։ Եկեղեցիների վերանորգման ավարտը նախանշվում է 2018 եւ 2019 թվականները։

Սուրի հայկական կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները վերանորոգվել էին 2011-ին։

Սուրում է գտնվում նաեւ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, որը եւս 2011-ին վերանորոգումից հետո բացվել էր որպես գործող եկեղեցի։ Սուրբ Կիրակոսը եւս վնասվել է բախումների հետեւանքով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ