News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սոցիալ դեմոկրա Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) պերկուպերկյանական թեւը որոշել է նոր կուսակցություն գրանցել, քանի որ չեն կարող հանդես գալ ՍԴՀԿ անվանումվ: Բանն այն է, որ ՍԴՀԿ-ն Հայաստանում ղեկավարում է Լյուդմիլա Սարգսյանը եւ դա հաստատվել է դատարանի որոշմամբ:
Այս կապակցությամբ, պերկուպերկյանական թեւը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին մեկ տարվա ընթացքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են  կուսակցությանը գնալ հետեւյալ լուծման:

Հնչակյան կուսակցությունը, ժողովներ անցկացնելով իր մասնաճյուղերում, լսելով շարքային անդամների տեսակետները, եկել է հավաքական որոշման` այն է գնալ իրավաբանական նոր գրանցման եւ դեկտեմբերի առաջիկա շաբաթվա ընթացքում Երեւան քաղաքում հրավիրել  համագումար:

Կուսակցությունը, հասկանալով իրավաբանական առանձնահատկությունները, պատրաստվում է նոր գրանցումը ձեւակերպել իբրեւ Հնչակյան Սոցիալ Դեմոկրատ Կուսակցություն:

Միեւնույն ժամանակ,  կուսակցությունը շարունակում է մնալ համասփյուռ Հնչակյան ընտանիքի լիիրավ անդամ եւ ունի Հայաստանի ներկայացուցիչը Կեդրոնական Վարչությունում`  ի դեմս ընկեր Վահան Շիրխանյանի:

Կուսակցությունը նաեւ վստահ է, որ ՀԱԿ-ի հովանավորյալ,աշխարհասփյուռ  եւ Հայաստանի հնչակյանության կողմից մերժված Լյուդմիլա Սարգսյան կոչվող անձն ապօրինաբար  եւ անարժանաբար է կրում  հնչակյան անվանումը եւ վաղ թե ուշ անցնելու է պատմության անդունդը` կրելով դավաճանի պիտակ:

Կուսակցությունն իր քաղաքական գործունեությունը շարունակելու է` հանուն ազգային եւ ընկերային գաղափարների իրականացման»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հնչակյան մամլո դիվանից:

Հիշեցնենք, որ այսօր ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, իր նիստում որոշում է կայացվել կուսակցությունից հեռացնել Վահան Շիրխանյանին, Գեւորգ Պերկուպերկյանին,  Նարեկ Գալստյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արսեն Կուպելյանին` «կուսակցության կողմից որդեգրած քաղաքական ընդդիմադիր գիծը փոխելու միտումով ներկուսակցական պառակտում հրահրելու եւ իրականացնելու համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ