Շիրակի մարզում  ՀՀԿ-ԲՀԿ  թեժ պայքար է սպասվում, հայտնի են միմյանց դեմ պայքարող առանցքային թեկնածուների անունները: ԲՀԿ-ում արդեն որոշվել է ` տարածքային ցուցակով առաջադրվելու են Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը եւ Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը: Շիրակի մարզի տարածքային կառույցների ղեկավարները նույնպես կլինեն ցուցակում: 

Վարդեւան Գրիգորյանի հարցը վերջնականապես ճշտվել է, նա առաջադրվելու է: NEWS.am-ի հետ զրույցում Վարդեւան Գրիգորյանը նաեւ չբացառեց, որ ընտրություններից հետո հնարավոր է` վերադառնա ԲՀԿ:

Միմյանց դեմ մարտական են տրամադրված մասնավորապես Վարդան Ղուկասյանը եւ իր վաղեմի հակառակորդ, պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Վերջինս առաջադրվելու է ՀՀԿ տարածքային ցուցակով: Նախկինում երկու թեկնածուները  արյունալի պայքարի մեջ էին մտնում ճիշտ հակառակ դիրքերից:

Մարտուն Գրիգորյանն իր առաջադրվելու վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, այսօր հայտարարություն կանի:  Որոշ տեղեկությունների համաձայն` Վարդան Ղուկասյանի` ԲՀԿ-ից առաջադրվելը իր ազդեցությունն է ունեցել  Մարտուն Գրիգորյանի մարտավարության վրա, հնարավորինս շատ քվե ստանալը  դարձել է սկզբունքի հարց: