News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրացի ռեժիսոր Գեորդի Սիխարուլիձեի կարճամետրաժ «Կարմիր խնձորներ» ֆիլմը մտել է Ֆրանսիայի Կլերմոն- Ֆերանեում անցկացվող կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնի մրցութային ծրագիր, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։

 1979 թ հիմնված փառատոնն այսօր համարվում է կարճամետրաժ ֆիլմերի՝ աշխարհի ամենահեղինակավոր կինոֆորումը։Այս տարի փառատոնը կանցնի փետրվարի 3-ից 11-ը։

«Կարմիր խնձորներ» ֆիլմը նկարահանվել էԵրեւանում ու պատմում է նորաստեղծ ընտանիքի դրամայի մասին։ Ըստ հին հայկական ավանդույթի՝ առաջին ամուսնական գիշերվանից հետո փեսացուի ծնողները հարսնացուի ծնողներին կարմիր խնձորներ են ուղարկում՝ որպես աղջկա կուսության հաստատում ու ի նշան իրենց շնորհակալության։ Մինչդեռ այս պատմության մեջ ամեն ինչ այլ կերպ է ստացվում՝ առաջին ամուսնական գիշերվանից հետո երիտասարդ կնոջ, ամուսնու ու սկեսրայրի միջեւ սկանդալ է բորբոքվում։

«Կարմիր խնձորներ» ֆիլմի սցենարի հեղինակը Օֆելիա Հարությունյանն է՝ Հայաստանից։ Ֆիլմը նկարահանվել է Վրաստանի, ԱՄՆ-ի ու Հայաստանի համագործակցությամբ։

28-ամյա ռեժիսոր Գեորգի Սիխարուլիձեն ծնունդով Թբիլիսիից է։ Ստացել է բակալավրի աստիճան Նյու Յորքի համալսարանում, հիմա ստանում է կինոռեժիսուրայի մագիստրոսի աստիճան Կոլումբիական համալսարանում։ «Կինոռեժիսուրա» ու «Հոգեվերլուծություն ու կինո» թեմաներով դասախոսություններ է կարդում Հյուսիս-արեւմտյան ու Կոլումբիական համալսարաններում։

Վրաստանի հետ միասին կինոփառատոնի մրցութային ծրագիր են մտել Ռուսաստանի, Իրանի, Լիբանանի, Կուբայի, Եգիպտոսի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Կանադայի ու եվրոպական երկրների ռեժիսորները ֆիլմերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ