News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան  դաշինքի» համամասնական ընտրական ցուցակի առաջին տասնյակը չի ամբողջանում նաեւ 2-րդ կին թեկնածուի բացակայության պատճառով: Ընտրական օրենսգրքի համաձայն` պետք է ամեն հնգյակում լինի կին թեկնածու: Ցուցակի 4-րդ հորիզոնականում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն է, իսկ երկրորդ հնգյակի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են:

Նախկինում, երբ դեռ հայտնի չէր` Ծառուկյանը կվերադառնա, թե ոչ, քննարկվում էր Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը, սակայն Ծառուկյանի վերադարձից հետո նրա թեկնածությունը մերժվել է:

NEWS.am-ի տեղեկություններով` առաջին տասնյակն արդեն պատրաստ է: Գործարար Խաչատուր Սուքիասյանն այս պահի դրությամբ հանգրվանել է այդ դաշինքի 2-րդ հորիզոնականում, 3-րդ տեղում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն է, որը լռության ուխտը կխախտի համաձայնագրի ստորագրումից հետո եւ մամուլի ասուլիս կհրավիրի: 4-րդ տեղում Նաիրա Զոհրաբյանն է: Առաջին տասնյակում են լինելու պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանը, «Միասնություն» դաշինքի ղեկավար, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար Արման Վարդանյանը: 

ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, առաջադրվելու է դաշինքի  Արարատի մարզի տարածքային ցուցակով: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին կառաջադրվի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող տարածքային ցուցակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շաբաթվա վերջին կստորագրվի Ծառուկյանին միացած ուժերի միջեւ հուշագիրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ