News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ փետրվարի 1-ին, ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին, որի ժամանակ ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաեւ քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ: Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով եւ համատեղ աշխատելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ զորացրված մի քանի զինծառայող, որոնք քառօրյա պատերազմի մասնակից են եղել, դիմել էին լրատվամիջոցներին եւ ներկայացրել իրենց զինգրքույկների լուսանկարները, որտեղ երեւում է՝ զինգրքույկում սպիտակ ներկով ջնջված է գրառումն այն մասին, որ երիտասարդները ապրիլյան պատերազմի մասնակից են եղել:

Այս առթիվ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշ զինծառայողների զինգրքույկներում արված նշումներն անփութության արդյունք են: «2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետեւ անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»,-ասված է հայտարարությունում:

Տպել
Ամենաշատ