ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: NEWS.am-ի այս լուրը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ ՀՀԿ խորհրդի նիստի օրը, լրագրողների հետ զրույցում Կարինե Պողոսյանը վստահեցրել էր, որ դուրս չի գալու Հանրապետական կուսակցությունից:



























