Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել Արարատի մարզի 13 հանրապետականներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նա նշեց, որ դիմում ներկայացնողների մեջ են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը ու Արարատի նախկին մարզպետ, վերջերս պաշտոնից հեռացած Ռուբիկ Աբրահամյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Հանրապետականից դուրս գալու դիմում է ներկայացրել նաեւ ԱԺ պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը:




























