News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

 2016-ի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Էրեբունիում լուրջ հանցագործություններ են տեղի ունեցել ու կարեւոր է, որ մեղավորները պատասխանատվության կանչվեն։ Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ ՄԻլսը Հայ-Ամերիկյան առեւտրային պալատում միջոցառման շրջանակում իր ելույթի ժամանակ՝ խոսելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ծրագրերի ու գործունեության ուղղությունների մասին։

Նրա խոսքով անցած տարվա հուլիսին Էրեբունիում 15-օրյա դիմակայության ժամանակ Հայաստանի իրավապահները կարողացել են ապահովել լավ հավասարակշռություն բնակչության անվտանգության ապահովման հարցում ու իրադարձությունների վայրի շուրջ՝ միաժամանակ ապահովելով խաղաղ հանրահավաքներ անցկացնելու՝ ՀՀ քաղաքացիների իրավունքի իրականացումը։ «Այդուհանդերձ, մեզ համար մտահոգիչ էին ոստիկանության կողմից անզեն ցուցարարների ու լրագրողների հանդեպ ուժի անհամաչափ կիրառման մասին հավաստի հաղորդագրությունները։ Այն ժամանակ մենք ներկայացրեցինք մեր մտահոգությունը՝ նշելով, որ նման գործողությունները խախտում են ազատ մամուլի իրավունքը ու Հայաստանի քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքը։ Չնայած որոշ ոստիկաններ պատժվել են այդ օրվա գործողությունների համար, սակայն կարելի՛ էր ավելին անել ու պե՛տք էր ավելին անել»,- շեշտել է Ռիչարդ Միլսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ