News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանն ընդունում է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը եւ առաջիկա ընտրություններում ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի շիրակցիներ, գյումրեցիներ, ինչպես գիտեք, միշտ աշխատել եմ բաց, թափանցիկ, հրապարակային, եւ ապագա խորհրդարանական ընտրությունների հետ կապված իմ եւ թիմակիցներիս որոշումը, որին երկար եք սպասել, եղել եւ մնում է ինտրիգային: Մենք կայացրել ենք մեր որոշումը, իսկ մինչ այդ անցել քննարկումների լուրջ, ծանրակշիռ ու երկարատեւ փուլ: Հայաստանյան քաղաքական դաշտի վերջին շրջանի ամենաանսպասելի զարգացումներից մեկն ինձ համար Գագիկ Ծառուկյանի վերադարձն էր, որն իմ ու թիմակիցներիս համար իրավիճակը նորովի վերլուծելու եւ գնահատելու լուրջ առիթ էր:

Իմ ու Գագիկ Ծառուկյանի համագործակցության մասին.

2009թ-ից մինչեւ 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերն իրականացրել ենք բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք, լինելով ժողովրդանպաստ եւ կառուցողական, միայն ժողովրդի գովասանքին ու երախտագիտությանն են արժանացել:

Մենք փոխլրացրել ենք միմյանց աշխատանքն ու հատուցվել ժողովրդի կողմից: Բավական է հիշել 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները. իմ՝ թիվ 034 ընտրատարածքում 8662 ձայն տրվել է ՀՀԿ-ի, 14817ձայն՝ ԲՀԿ-ի օգտին: Վեցամյա համատեղ աշխատանքից չեմ հիշում միմյանց չհասկանալու, առավել եւս, նեղանալու որեւէ առիթ: Անկախ քաղաքական ճնշումներից, իմ ու թիմիս նկատմամբ նյութած դավերից ու խարդավանքներից կես քայլ չեմ հեռացել Ծառուկյանից ու նրա թիմից:

Ծառուկյանի նկատմամբ ցուցաբերել եմ առավելագույն հարգանք, անգամ 2015թ-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո մինչեւ Ծառուկյանի հետ չզրուցեցի ու չքննարկեցի, որոշում չկայացրեցի, ԲՀԿ-ից դուրս եկա Ծառուկյանից հետո:

Գագիկ Ծառուկյանի վերադարձից շատ ավելի անսպասելի էր նրա որոշումը կապված առաջիկա ընտրությունների հետ. ԲՀԿ մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկել ոչ ավելի, ոչ պակաս Գյումրու նախկին քաղաքապետին:

Այժմ իմ անելիքների մասին.

Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով 2009-2012թթ իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, «եթե իմ ձեռքի տակ չես, իմ դեմ ես» կործանարար սկզբունքի, թայֆաբազության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի եւ այլ անհանդուրժելի երեւույթների դեմ: Իմ նախկին կուսակցական թիմը ոգեւորված էր եւ ողջունում էր իմ վճռականությունը, համարձակությունը, մինչեւ վերջ գնալու պատրաստակամությունը: 2012թ ԲՀԿ թիմը տոնեց այդքան երկար սպասված ու շատ թիմակիցների կարծիքով անիրականանալի հաղթանակը եւ գյումրեցիներին պարգեւեց հոգեբանորեն մաքրված քաղաք: Հինգ տարիների հաշտ ու համերաշխ հարաբերությունները, խաղաղ մթնոլորտը չտուժեցին քաղաքական ու կուսակցական թեթեւ ինտրիգներից, քաղաքական պայքարը մնաց հիմնականում կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի սահմաններում, իշխանությունում մնացած մարդկանցից որեւէ մեկն արյուն չհեղեց: Ու հիմա «Ծառուկյան» դաշինքը, նման առաջադրում անելով, ցույց է տալիս մեզ եւ գյումրեցիներին, որ այս պայքարն անտեղի, անարժեք մի բան է եղել, որ հանուն քաղաքական մանր շահերի կարելի է գնալ գյումրեցիներիս համար անհասկանալի քայլերի:

Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Ես դա չարեցի 2009թ-ին՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից ընտրելով Բարգավաճը եւ ոչ Հանրապետականը, որի մարզային խորհրդի նախագահն էր նա:

Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, ես ընդունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը եւ ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվեմ ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Սոցիալապես ամենածանր պայմաններում գտնվող Շիրակի մարզից պատգամավոր ընտրվելն ինքնանպատակ չէ: Իմ գործունեության տասնամյա փորձն ապացուցում է, որ քաղաքական ճանապարհ պետք է անցնել այնպիսի ուժի հետ, որի հնարավորություններն ու միջոցները կարողանաս ծառայեցնել մարզին ու քաղաքին»,-գրել է նա:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ