Արարատի մարզի իշխանությունը հանձնվել է բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին եւ ՀՀ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանին:

NEWS.am-ի տեղեկություններով` երեկ  հստակեցվել է, որ, ամենայն հավանականությամբ, մարզպետի պաշտոնը ստանձնելու է Արամայիս Գրիգորյանը, իսկ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը զբաղվելու է քաղաքական հարցերով: Ալիկ Սարգսյանը նշանակվելու է ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար եւ այս ընտրատարածքից էլ առաջադրելու է թեկնածությունը:  Այսինքն` այստեղ  նա պայքարելու է իր վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի որդու` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի դեմ, որը առաջադրվելու է Գագիկ Ծառուկյանի դաշինքից: 

Նշենք, որ  այս կառույցը ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանի ազգական, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը  հետեւեց Աբրահամյանի  օրինակին եւ երեկ մի խումբ ազգականների հետ լքեց կուսակցությունը: