Երեւանում փողոցների որոշակի հատվածներում մաքրման եւ ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրերին տեւական ժամանակ կայանած մեքենաները:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով այս հանգամանքը` աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար Երեւանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները: