Իրավապահ մարմինները բիզնեսին պետք է միայն ծայրահեղ դեպքերում անհանգստացնեն: Փետրվարի 2-ին կայացած կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով բարենպաստ գործարար միջավայր ապահովելու անհրաժեշտությունը՝ բիզնեսի աշխատանքին միջամտությունը հարկավոր է սահմանափակել միայն ակնհայտ անհրաժեշտության դեպքում: Իսկ եթե խոսքն իրավապահ մարմինների միջամտության մասին է, ապա դրան պետք է դիմել միայն ծայրահեղ դեպքերում:




























