News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով առաջադրվելու է Շիրակի մարզում  «Ծառուկյան դաշինքի» տարածքային ընտրական ցուցակով, NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել է  պատգամավոր Մարտուն Գրիգորյանի  երեկվա այն հայտարարությանը, որ նա չի կարող լինել մի դաշինքում, որտեղ Վարդան Ղուկասյանն է:

«Մարտուն Գրիգորյանը կմեծանա կհասկանա, Աստված իրան խելք ու շնորհք տա, Աստված թող իրեն բարին տա, ես ոչ մի բան չունեմ ասելու: Բոլորդ հանգիստ եղեք, ես էնքան գործ ունեմ որ, ես որ իմ գործերը անեմ ցուցադրեմ,  հիշեցնեմ, էլ ինձ ուրիշ բան պետք չէ, նմանատիպ բաների մեջ մտնեմ: Իմ պայքարի ձեւը էն է,  որ ես իմ ժողովրդին պիտի ցույց տամ թե ինչ եմ անելու, ինչ եմ արել: Պրովակացիաներին չեմ ենթարկվելու, բանսարկությամբ չեմ զբաղվելու: Ինձ ինչ էլ ասեն, պիտի ասեմ՝ դուք լավն եք: Մարտուն Գրիգորյանին ամենալավ բաները, աշխարհի տակ ինչքան լավ բան կա, թող լինի Մարտուն Գրիգորյանին»,-ասել է Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ  նախկինում Վարդան Ղուկասյանը Մարտուն Գրիգորյանի դեմ պայքարում էր որպես ՀՀԿ ներկայացուցիչ եւ նրանց պայքարը մշտապես ուղեկցվել է արյունալի իրադարձություններով, փոխհրաձգությամբ:

Վարդան Ղուկասյանի՝ ԲՀԿ ճամբարում հայտնվելը թերեւս վիրավորել էր Մարտուն Գրիգորյանին, որն իր հայտարարության մեջ անդրադառնալով  դրան՝ մասնավորապես նշել էր. «Գագիկ Ծառուկյանի վերադարձից շատ ավելի անսպասելի էր նրա որոշումը կապված առաջիկա ընտրությունների հետ. ԲՀԿ մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկել ոչ ավելի, ոչ պակաս Գյումրու նախկին քաղաքապետին: Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով 2009-2012թթ իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, «եթե իմ ձեռքի տակ չես, իմ դեմ ես» կործանարար սկզբունքի, թայֆաբազության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի եւ այլ անհանդուրժելի երեւույթների դեմ: Իմ նախկին կուսակցական թիմը ոգեւորված էր եւ ողջունում էր իմ վճռականությունը, համարձակությունը, մինչեւ վերջ գնալու պատրաստակամությունը: 2012թ ԲՀԿ թիմը տոնեց այդքան երկար սպասված ու շատ թիմակիցների կարծիքով անիրականանալի հաղթանակը եւ գյումրեցիներին պարգեւեց հոգեբանորեն մաքրված քաղաք:

Հինգ տարիների հաշտ ու համերաշխ հարաբերությունները, խաղաղ մթնոլորտը չտուժեցին քաղաքական ու կուսակցական թեթեւ ինտրիգներից, քաղաքական պայքարը մնաց հիմնականում կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի սահմաններում, իշխանությունում մնացած մարդկանցից որեւէ մեկն արյուն չհեղեց: Ու հիմա «Ծառուկյան» դաշինքը, նման առաջադրում անելով, ցույց է տալիս մեզ եւ գյումրեցիներին, որ այս պայքարն անտեղի, անարժեք մի բան է եղել, որ հանուն քաղաքական մանր շահերի կարելի է գնալ գյումրեցիներիս համար անհասկանալի քայլերի:

Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Ես դա չարեցի 2009թ-ին՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից ընտրելով «Բարգավաճը» եւ ոչ Հանրապետականը, որի մարզային խորհրդի նախագահն էր նա»,-հայտարարել է Մարտուն Գրիգորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ