News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Տաշիրի տարածաշրջանում հարսանիքի շտապող ավտոշարասյունն այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 12:40-ին արգելափակվել է ձայն մեջ:

Կաթնառատ-Տաշիր ճանապարհը ձնաբքի պատճառով փակվել է, ինչի պատճառով հարսանեկան արարողության շտապող շուրջ 40 ավտոմեքենա չի կարողացել առաջ շարժվել: Հարսանքավորներն ստիպված են եղել սպասել, մինչեւ օգնության կհասնեն փրկարարները: Խցանված մեքենաները ձյան հաստ շերտից ազատելու համար փրկարարները մեծ ջանքեր են գործադրել. շարասյան ճանապարհը բացելու համար օգտագործվել է ձյուն մաքրող տեխնիկա:

Երեք ժամից ավելի արգելափակման մեջ մնացած մեքենաներին հաջողվել է շարունակել ճանապարհը միայն 16:00-ից հետո:

Տպել
Ամենաշատ