Կոտայքի մարզում, փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:40-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, BMW մակնիշի 33 UP 910 համարանիշի ավտոմեքենան բախվել է Scania մակնիշի FCF 474 վրացական համարնիշի խոշոր բեռնատարին, այնուհետեւ Volvo մակնիշի LAD 200 վրացական համարանիշի մեկ այլ խոշեր բեռնատարի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն այնուհետեւ Երեւանի հիվանդանոցներից մեկը:

Աղբյուրի փոխանցմամբ, վթարից հետո BMW-ի ուղեւորները ծեծի են ենթարկել խոշոր բեռնատարի վարորդին: