Հենց որոշեմ, պրծնեմ, քեզի կասեմ, հյուր կգամ ձեզի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ ընտրություններում իր հնարավոր առաջադրմանը:

Հարցին, թե փետրվարի 18-ին կայանալիք ԵԿՄ համագումարում արդյոք հնարավոր է քննարկվի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցը, ով հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու մասին, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Պրիչոմ տուտ Սեյրան Օհանյան, համագումարում հարցը քննարկելը չկա: Երկրապահի մեջ բոլոր կուսակցություններից, քաղաքական դաշտերից մարդիկ կան, դա կամավորական միություն ա: Ուրիշ բան՝ Երկրապահին դեմ բան անեն, ով ուզում ա ըլնի՝ կպատժվի, բայց քաղաքականությունը մենք չենք արգելել»: