News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դա խմբակային գործ ա, կուսակցությունը պիտի որոշի, խո իմ գլխու չեմ գնամ 1 միլիոն մուծեմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր առաջադրվելու հնարավորությանը:

«Իհարկե ցանկություն ունեմ, լիքը գործ ունենք անելու: Մրցում ա, ժողովուրդը ումը կընտրի, ամեն ինչ պարզ ա լինելու, էս անգամ չեն կարում խախտում անեն, իմ ընտրատարածքում չի եղել խախտում, էս անգամ էլ կտեսնեք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալուն, Սարոյանն ասաց. «Ամեն մարդ իր ճանապարհը ինքն ա որոշում, ես ո՞վ եմ որ քննադատեմ՝ Հովիկ Աբրահամյանը գնաց թե մնաց, կամ ինքն ով ա որ քննադատա... կամ նեղանալը որն ա, մենք տղամարդ ենք»:

Սեյրան Սարոյանը չժխտեց, որ Հովիկ Աբրահամյանի հեռանալը թուլացրել է կուսակցությունը. «Եթե տունը 10 ախպեր ես, մեկը թողում գնում ա, իհարկե թուլանում ես»:

Գեներալ պատգամավորը նշեց, որ իր արած գործով է համոզելու, որ ընտրողները իրեն ձայն տան. «Գնացեք նայեք ժողովրդին հարցրեք»:

Լրագրողի դիտարկմանը իր նշած գործերը որպես Սեյրան Սարոյա՞ն է արել, թե որպես պատգամավոր, ՀՀԿ-ական պատգամավորը հեգնեց. «Բա իհարկե, հերս էլ վարչապետն էր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ