News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համապետական ընտրական ցուցակը կգլխավորի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մենք գնում ենք դաշինքով ՀԺԿ-ի հետ միասին՝ մեր փորձված գործընկերոջ հետ եւ մեր ցուցակը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տարածքային ցուցակներով առաջադրումները որոշ մասով հայտնի են, օրինակ ես առաջադրվելու եմ Արաբկիրում, որն, ըստ ինձ, ամենաըմբոստ ընտրատարածքն է եւ վստահ եմ Հայ ազգային կոնգրեսը շատ ձայն կհավաքի: Մեր խաղաղության ծրագիրը Վստահ եմ՝ ամբողջ հանրապետությունուն լուրջ համախոհների դաշտ կձեւավորի, վստահ եմ՝ այս ծրագիրը լինելու է առաջիկա ընտրությունների հիմնական քաղաքական թեման»,-ասաց պատգամավորը:

Արամ Մանուկյանը վստահեցրել է, որ ունեն մրցունակ թեկնածուներ. «Իրականություն է այն, որ հրապարակ են նետված կեղծ ընդդիմադիր ուժեր, սարքած քաղաքական ուժեր, որոնք խանգարելու են եւ խոստումներ են տալիս կամ փող, բայց մենք կառանձնանանք մեր ասելիքով: Մենք ներկայացնելու ենք դառը ճշմարտությունը՝ Հայաստանի առջեւ ծառացած իրական մարտահրավերը եւ ժողովուրդն էլ է զգում այդ խնդիրների լուծման անհրաճեժտությունը եւ այդ պատճառով կարծում ենք կունենանք ժողովրդի աջակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ