News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ քննարկում է ընտրացուցակների հարցը, համապետական ցուցակում կլինի ամենաշատը 300 հոգի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

Նա չնշեց, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, ինչպես նաեւ, թե ով է ղեկավարելու ՀՀԿ շտաբը. «Ցուցակը կլինի ավելի քաղաքականացված, մենք բավականին լուջ մոտեցում ենք ցուցաբերում, յուրաքանչյուր անձի շուրջ կազմակերպում ենք քննարկումներ, որ, ի նկատի ունենալով, որ այս նոր խորհրդարանական համակարգի հետ հաշվի նստեն բոլոր քվեարկվողները, որ այն պետք է լինի բավականին լուրջ եւ աշխատատար»:

Հարցին, թե գեներալներն ու օլիգարխները նորից հնարավորություն կունենա՞ն ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու, խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե իրենք հակված չեն հասարակության որեւէ հատվածի մեկուսացնել, պետք է նկատի ունենան նրանց պատգամավորական աշխատանքով զբաղվելու հնարավորությունները եւ կարողությունները:

Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, թե ՀՀԿ-ում կանանց միջեւ այնպիսի համերաշխ մթնոլորտ է, որի նմանը որեւէ այլ տեղ չկա: Ըստ Բաղդասարյանի` ցուցակում կանանց հետ կապված խնդիրները եւս դեռ քննարկվում են, դեռ վերջնական չէ:

Անդրադառնալով ՀՀԿ-ից նեղացածներին՝ Բաղդասարյանը նկատեց, թե դա նրանց պետք է հարցնել. «Հովիկ Աբրահամյանն ասե՞լ է, որ նեղացած է: Ինքը պետք է ասի: Մենք չենք նեղացրել իրեն»:

Հարցին, թե՝ ՀՀԿ-ում չեն վախենո՞ւմ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա՝ հաշվի առնելով որ ընտրական տարածքներում միմյանց դեմ են պայքարելու նաեւ նույն ուժը ներկայացնող թեկնածուները, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ մտնողի վախը պետք է պորտի հետ կտրած-գցած լինեն: Մենք անհանգստանում ենք, որ հանրության ու միջազգային կառույցների համար ընկալելի լինի, ընտրություններն անցնեն ամենաբարձր մակարդակով»:

Ինչ վերաբերում է նրան, որ Վանաձորում ՀՀԿ տարածքային ցուցակով թեկնածուներ են Կարեն Կարապետյանն ու ինքը՝ Վահրամ Բաղդասարյանը, ինչպես է կողմնորոշվելու ընտրողը, թե ում տա իր ձայնը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Երկուսիս էլ, եթե քվեարկվենք: Վանաձորցիները լավ են կողմնորոշվում, մի անհանգստացեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ