Հայաստանի խորհրդարանին ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքներից եւ ոչ մեկն այսօր անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Կուսակցությունները եւ դաշինքները համապատասխծան փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ փետրվարի 16-ը:

Նշենք, որ քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ից եւ ավարտվելու է լույս ապրիլի 1-ի կեսգիշերին, որը լռության օր է:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 2-ին: