News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրությունների օրվա փոփոխության հարցը կքննարկվի փետրվարի 17-ից հետո, երբ ավարտվեն քաղաքական ուժերի կողմից ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը եւ պարզ լինի, թե որ ուժերն են մտադիր մասնակցել ԱԺ ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ չնայած ընտրության օրվա փոփոխության հավանականությանը` փետրվարի 6-ից մեկնարկել է քաղաքական ուժերի կողմից ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը, որը տեւելու է 10 օր: Փետրվարի 6-ի նշանակվել էր` ընտրությունները ապրիլի 2-ին անցկացնելու ժամկետից ելնելով:

Հարցին` արդյոք չպե՞տք է նախ հստակեցվեր ընտրությունների օրը եւ ըստ այդմ որոշվեին ընտրական ողջ գործընթացի ժամկետները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ` ոչ, նախագահի առաջարկությունը այլ է. պարզ լինի, թե որ քաղաքական ուժերն են հավակնում մասնակցել քաղաքական գործընթացին եւ միայն դրանից հետո նոր հնարավոր է` քննարկում կազմակերպել: Երբ կուսակցությունները առաջադրվեն, ավարտվի այդ ժամկետը, եւ եթե բոլոր կուսակցությունները համաձայնեն, ապա կորոնվեն մեխանիզմներ այն իրականացնելու համար»,-մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը հետաձգելու համար, եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության: Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսն ու այլ քաղաքական ուժեր ՀՀԿ-ին կոչ էին արել տեղափոխել ընտրությունների օրը՝ պատճառաբանելով, որ նախ այդ օրը լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը, բացի այդ իրավական առումով սխալ է ընտրությունները նշանակել ապրիլի 2-ին, քանի որ, ըստ այդ ուժերի, դա հակասում է Սահմանադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ