Երեւանում, փետրվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում բախվել Opel մակնիշի 24 OO 965 համարանիշի (վարորդ 70-ամյա Սամվել Մ.), Volkwagen մակնիշի 70 PP 555 համարանիշի (վարորդ 51-ամյա Հարություն Թ.) եւ 43-ամյա Սամվել Գեւորգյանի վարած Volkswagen jetta մակնիշի 19 OU 606 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի 4 ուղեւոր տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի փոխանցմամբ, Opel-ի վարորդ Սամվել Մ.-ն մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:




























