Հայաստանի կրթության եւ սփյուռքի նախարարությունները երկամսյա ժամկետում պետք է հայկական սփյուռքի համար կրթության աջակցման ծրագիր նախապատրաստեն: Վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան հանձնարարականը տվել է փետրվարի 9-ի կառավարության նիստում:

Նրա խոսքով՝ հարկավոր է հոգ տանել արտերկրի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման մասին, ինչպես նաեւ նրանց համար տպագիր եւ էլեկտրոնային դասագրքեր ստեղծել:

«Հարկավոր է նաեւ ակտիվորեն սատարել սփյուռքի գիտնականներին, որոնք ցանկանում են համագործակցել հայկական բուհերի եւ գիտական ինստիտուտների հետ»,- հավելել է վարչապետը: