Գեղարքունիքի մարզում այսօր՝ փետրվարի 15-ի առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել. ժամը 08։30-ի սահմաններում Արծվանիստ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել նշված տան բնակչուհի, 61-մյա Անահիտ Շ.-ն, ով 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել։ Նա առավոտյան փորձել է սուրճ պատրաստել և գազը միացրել է, ինչի հետևանքով էլ առաջացել է պայթյուն, և տան պատն ու առաստաղը փլուզվել են։