ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համար անակնկալ չէ, որ ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում:

«Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»,- այսօր` փետրվարի 15-ին, Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանի կարծիքով, եթե խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հասնի հաջողության եւ հնարավորություն ստանա Կառավարություն ձեւավորել, ինքը հույս ունի, որ ներկայիս թիմը շարունակի պաշտոնավարել: