ԱԻՄ-ը ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի հետ միասին:
Այս առնչությամբ, ԱԻՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ելնելով այն իրողությունից, որ իրականություն չդարձավ համազգային (նաեւ ԵԼՔ դաշինքի) ընդգրկմամբ բազմաբեւեռ ժողովրդավարական դաշինք ստեղծելու ԱԻՄ-ի ձգտումը,
Արձագանքելով ԱԻՄ-ի ու ԵԼՔ-ի համակիրների եւ հետեւորդների հորդորներին
Քաջ գիտակցելով այն, որ ԱԻՄ-ԵԼՔ համագործակցությունը կարող է օգտակար լինել ե'ւ ԵԼՔ դաշինքի անդամ կուսակցությունների, ե’ւ ԱԻՄ-ի համար, ինչն ի վերջո շահեկան կլինի հայ ժողովրդի համար,
Նկատի ունենալով, որ մեր համագործակցությունը օգտակար կարող է լինել գլխավոր խնդրի՝ քաղաքակրթական ընտրության՝ մասնավորապես ժողովրդավարության հարցում,
Ողջունելով ԵԼՔ դաշինքի ժողովրդավարական գործելակերպը,
Հաշվի առնելով այն, որ մեր նախնական խոսակցություններում նշված տեխնիկական հարցերը համատեղ բարի կամքի դրսեւորմամբ, նաեւ մեր օժանդակությամբ կարող են լուծվել կարճ ժամանակամիջոցում եւ
Պատրաստակամություն հայտնելով ժամանակի սղության հետեւանքով որոշ խնդիրների լուծման հարցում լինել առավելագույնս նրբանկատ եւ ընդառաջող՝
ԱԻՄ նախագահությունը իր արտահերթ նիստում քննարկելով ԵԼՔ դաշինքի կազմում առաջիկա ընտրություներին մասնակցելու հարցը, որոշեց դիմել ձեզ հրատապ կարգով ԱԻՄ-ին ձեր արդեն կայացած դաշինքում ընդգրկելու առաջարկությամբ»:




























