Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը չի միացել «Ծառուկյան» դաշինքին եւ չի մասնակցելու ԱԺ ընտրություններին, քանի որ որոշ իշխանական օղակների բանսարկուներ թույլ չեն տալիս: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Նրա խոսքով՝ ինքն էլ է զարմացած, թե ինչու են իշխանությունները իրենցից վախենում:
«Իշխանությունները փորձում են սփյուռքը դարձնել միակուսակցական, դուք գիտեք ես ում եմ ակնարկում: Փորձ է արվում ազգային կուսակցությունների դերը նվազեցնել: Սա իշխանության կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի ձեռքի գործն է»,-ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ պայմանավորվածություն կար, որ ՀՌԱԿ-ը կլինի «Ծառուկյան» դաշինքում, սակայն Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այդ համագործակցությունից, քանի որ ներքին անհամաձայնություն կա ՀՌԱԿ-ի եւ սփյուռքում գործող ՌԱԿ-ի դիրքորոշումներում՝ ընտրություններին մասնակցելու հարցում:
Նախօրեին ՌԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ՌԱԿ-ը իր բարոյական կապը մեկընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ:
«Նկատի ունենալով, որ Հակոբ Ավետիքյանի գլխավորած ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը իր իրավասության սահմաններից դուրս գալով սկսել է կուսակցության տերն ու տիրականը լինելուն հավակնել եւ որպես այդպիսին ներկայանալ՝ հանրային կարծիքի շփոթ առաջացնելով.
Անդրադառնալով, որ ՀՌԱԿ շեղելով աշխարհասփյուռ ՌԱԿ-ի 95-ամյա պետականամետ սկզբունքից, սկսել է հակասել կուսակցության ազգային ռազմավարությունը.
Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարում է.
Ա. Ռամկավար Ազատական Կուսակցությունն իր բարոյական կապը պաշտոնապես եւ միանգամընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ:
Բ. Հիմնվելով իր ավանդական իրավունքի վրա ՀՌԱԿ-ին արգելում է նույնանման անունով հանդես գալ:
Գ. Հայրենի իշխանությունների հայեցողության է հանձնում այս պարագան
Դ. Աշխարհասփյուռ ՌԱԿ-ի անդամակցության մի քանի անօրինապահ անդամներին զգուշացնում է ամեն հարաբերություն կասեցնել եւ չառընչվել ՀՌԱԿ-ի հետ՝ խուսափելու համար կուսակցության կանոնագրության ս
Դ. Աշխարհասփյուռ ՌԱԿ-ի անդամակցության մի քանի անօրինապահ անդամներին զգուշացնում է ամեն հարաբերություն կասեցնել եւ չառընչվել ՀՌԱԿ-ի հետ՝ խուսափելու համար կուսակցության կանոնագրության սահմանած պատժամիջոցներից»:




























